https://arm.sputniknews.ru/20260713/istrajum-atsi-ynknelu-hetevanqvov-3-mard-e-zvohvel-104540517.html
Իստրայում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել
Իստրայում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Անօդաչուի ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել մասնավոր 5 տներում։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T10:03+0400
2026-07-13T10:03+0400
2026-07-13T10:03+0400
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104537552_0:67:1280:787_1920x0_80_0_0_87c1c064e92479cb45fcc79c18e0e855.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզում գտնվող Իստրա քաղաքում 3 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են Մոսկվայի մարզի վրա անօդաչուի գրոհի հետևանքով։ Այս մասին Max–ում հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։Անօդաչուի ընկնելու պատճառով մասնավոր 5 տներ են հրդեհվել։Բացի այդ, Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում անօդաչուն հարվածել է բազմահարկ շենքի, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Վնասվել են շենքի պատը և պատուհանները։Բաբկինո գյուղում վնասվել է երկու մասնավոր տուն, իսկ Մոժայսկում՝ բազմաբնակարանային շենքում վնասվել են քիվը և երկու պատուհանների ապակիները, ոչ ոք չի տուժել։Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը գիշերը Մոսկվայի մարզում ընդհանուր առմամբ 81 անօդաչու են խոցել։Ուկրաինացի զինյալների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ–ն հետևողականորեն հարվածում է որոշումների կայացման կենտրոններին ու հրամանատարական կետերին, ինչպես նաև այն ձեռնարկություններին, որոնք Կիևի ռեժիմն օգտագործում է ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և նշանառման համար) հետ համատեղ։
մոսկվա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104537552_72:0:1209:853_1920x0_80_0_0_d61b602964c0994ee806edaeb4a1860e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Բաժանորդագրվել
Անօդաչուի ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել մասնավոր 5 տներում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզում գտնվող Իստրա քաղաքում 3 մարդ է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են Մոսկվայի մարզի վրա անօդաչուի գրոհի հետևանքով։ Այս մասին Max–ում հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Իստրայի Պիոներսկի գյուղում անօդաչուի ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 3-ը վիրավորվել են։ Բոլոր տուժածները անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», – հայտնել է Վորոբյովը։
Անօդաչուի ընկնելու պատճառով մասնավոր 5 տներ են հրդեհվել։
Բացի այդ, Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում անօդաչուն հարվածել է բազմահարկ շենքի, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Վնասվել են շենքի պատը և պատուհանները։
Բաբկինո գյուղում վնասվել է երկու մասնավոր տուն, իսկ Մոժայսկում՝ բազմաբնակարանային շենքում վնասվել են քիվը և երկու պատուհանների ապակիները, ոչ ոք չի տուժել։
Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը գիշերը Մոսկվայի մարզում ընդհանուր առմամբ 81 անօդաչու են խոցել։
Ուկրաինացի զինյալների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ–ն հետևողականորեն հարվածում է որոշումների կայացման կենտրոններին ու հրամանատարական կետերին, ինչպես նաև այն ձեռնարկություններին, որոնք Կիևի ռեժիմն օգտագործում է ՆԱՏՕ-ի մասնագետների (որոնք պատասխանատու են բաղադրիչների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման և նշանառման համար) հետ համատեղ։