Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հասարակություն

Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև որպես Վարդավառ։ Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։

Քանի որ Վարդավառը տաղավար տոն է, դրան հաջորդող օրը՝ հուլիսի 13-ին, Մեռելոց է։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ և կհոգեհանգստվեն ննջեցյալների հոգիների համար։

Վարդավառը Հայաստանում հայտնի է նաև իր ժողովրդական ավանդույթներով՝ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթով։ Տոնի անվանումը, ըստ մասնագետների, հավանաբար ծագել է վարդաջուր լցնելու սովորությունից, իսկ տոնի արմատները կապված են նախաքրիստոնեական ժամանակների հետ։ Հայ եկեղեցին հետագայում այն կապել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի հետ։

Leave a comment