Պատմական անկում Հայաստանի գյուղատնտեսությունում. տնտեսագետը վերլուծել է վիճակագրությունը

https://arm.sputniknews.ru/20260828/patmakan-ankum-hajastani-gjughatntesutjunum-tntesagety-verlutsel-e-vitshakagrutjuny-106228433.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106216905_169:0:2186:1513_1920x0_80_0_0_3ed76e24077bd6e136f6ca6f6c583bf6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աղասի թավադյան, տնտեսություն, գյուղատնտեսություն

հայաստան, աղասի թավադյան, տնտեսություն, գյուղատնտեսություն

Բաժանորդագրվել

Փորձագետը խոսել է տնտեսական աճի հիմնական խթանիչների մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գրանցված 15,5% անկումը պատմական ցուցանիշ է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրությանը։

Տնտեսագետը նշեց, որ 2018 թվականից ի վեր ՀՆԱ-ի կուտակային աճը կազմել է 56%: Ընդ որում` ՏՏ ոլորտն աճել է 400%-ով կամ 5 անգամ, ֆինանսական ոլորտը՝ գրեթե 3 անգամ, շինարարությունը՝ կրկնակի, դրական ցուցանիշներ են արձանագրում նաև առևտուրը և այլն։ Միակ ոլորտը, որը լճանում է վերջին 8 տարիներին, գյուղատնտեսությունն է։

Վերջին տվյալների համաձայն՝ մեր տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է 6,7%-ով, ինչը, Թավադյանի կարծիքով, կարելի է բավական բարձր և նույնիսկ որոշ չափով անսպասելի մակարդակ համարել։ Սակայն ավելի խոր դիտարկման պարագայում պարզ է դառնում, որ սա միջինացված ցուցանիշ է։ Իրականում, ըստ տնտեսագետի, գործ ունենք երկու իրականության հետ։ Մի կողմից ՝ 6,7% տնտեսական աճ, մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում 15,5% պատմական անկում։ Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ծավալը կրճատվել է 1/6-ով. փաստորեն արդյունաբերության 1/6-ը պարզապես կորել է:

Փորձագետը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտի անկման նախադրյալները առաջացել են մինչ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ մտցնելը:

«Միակ ոլորտը, որը 2018 թվականից ի վեր անկում է գրանցում, ընդ որում՝ զգալի, գյուղատնտեսությունն է։ Իսկ դա մարզերի պահպանումն ու զարգացումն ապահովող հիմնական ճյուղն է։ Եվ սրա նախադրյալներն առաջացել են նույնիսկ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ մտցնելուց առաջ։ Ռուսական սահմանափակումներն արագացրին գործընթացը, քանի որ սահմանվեցին բերքահավաքի շրջանում: Եվ հիմա գյուղատնտեսական արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն ներկրելիս լուրջ խնդիրներ են առաջանում», – ասաց փորձագետը։

Նա միաժամանակ ընդգծեց՝ անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչպես է Հայաստանում գործում տնտեսական աճի հիմնական սխեման. փողը երկիր է գալիս դրսից, ինչը նպաստում է ֆինանսական համակարգի և բանկային հատվածի աճին: Այդ գումարները բանկային համակարգը ներդնում է հիմնականում շինարարության մեջ, ինչի շնորհիվ նորակառույցները սնկի պես աճում են, զուգահեռ ընդլայնվում է անշարժ գույքի շուկան, այդ թվում՝ երկրորդային։

Ստեղծվում է փակ շղթա՝ որքան աճում է անշարժ գույքի շուկան, բարձրանում են բնակարանների գները, այնքան ՀՆԱ-ի ավելի մեծ աճ է ապահովում։ Միաժամանակ աճում են գները նաև ծառայությունների ոլորտում, քանի որ, օրինակ, բանկային ոլորտում բարձր վարձատրվող աշխատակիցները ավելի ու ավելի շատ ապրանքներ են գնում և վճարում թանկարժեք ծառայությունների համար։

Տնտեսագետի գնահատմամբ՝ սրանք են Հայաստանում տնտեսական աճի հիմնական խթանիչները։

Leave a comment