https://arm.sputniknews.ru/20260711/irani-geragujn-arajnvordy-erdvel-e-vrezh-lutsel-hvor-mahvan-hamar-104499616.html
Իրանի գերագույն առաջնորդը երդվել է վրեժ լուծել հոր մահվան համար
Իրանի գերագույն առաջնորդը երդվել է վրեժ լուծել հոր մահվան համար
Sputnik Արմենիա
Մոջթաբա Խամենեին հրապարակային ուղերձ է հղել հոր հուղարկավորության կապակցությամբ։ 11.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-11T16:13+0400
2026-07-11T16:13+0400
2026-07-11T16:17+0400
սեյեդ մոջթաբա խամենեի
այաթոլլա ալի խամենեի
ուղերձ
թաղում
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_0:27:801:477_1920x0_80_0_0_32023dc6c39c9dc17069fe662380e588.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է անպայման վրեժ լուծել հոր՝ Ալի Խամենեիի մահվան, ինչպես նաև Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մյուս զոհերի համար:Խամենեին իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում` հատկապես Թեհրանում, Կումայում, Նեջեֆում, Քերբելայում և Մաշհադում տասնյակ միլիոնավոր մարդկանց սգո միջոցառումներին պատմական մասնակցության համար:Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը չի հաջողվել անցկացնել ամբողջ մարտը շարունակվող հարվածների ֆոնին, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ վկայակոչելով ենթակառուցվածքը պատրաստելու անհրաժեշտությունը: Նրան թաղել են հայրենի Մաշհադում՝ մահից չորս ամիս անց։Սպանեցին Խամենեիին, բայց պարտվեցին. ինչպես էին Թեհրանում հրաժեշտ տալիս զոհված առաջնորդին
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_c48e7b1bf96e44bce193e8b99e3ce04d.jpg.webp
սեյեդ մոջթաբա խամենեի, այաթոլլա ալի խամենեի, ուղերձ, թաղում, իրանի իսլամական հանրապետություն
սեյեդ մոջթաբա խամենեի, այաթոլլա ալի խամենեի, ուղերձ, թաղում, իրանի իսլամական հանրապետություն
Մոջթաբա Խամենեին հրապարակային ուղերձ է հղել հոր հուղարկավորության կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է անպայման վրեժ լուծել հոր՝ Ալի Խամենեիի մահվան, ինչպես նաև Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մյուս զոհերի համար:
«Մենք երդվում ենք հանցագործ մարդասպաններից վրեժ լուծել ձեր թափված մաքուր արյան և այս երկու պատերազմների (2025 թվականի հունիսյան հակամարտություն և 2026 թվականի ռազմական գործողություններ– խմբ.) բոլոր նահատակների արյան համար… Հատուցումը մեր ժողովրդի պահանջն է, այն անպայման կկատարվի», – ասվում է Մոջթաբա Խամենեիի` հոր հուղարկավորության կապակցությամբ գրավոր
Խամենեին իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում` հատկապես Թեհրանում, Կումայում, Նեջեֆում, Քերբելայում և Մաշհադում տասնյակ միլիոնավոր մարդկանց սգո միջոցառումներին պատմական մասնակցության համար:
Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը չի հաջողվել անցկացնել ամբողջ մարտը շարունակվող հարվածների ֆոնին, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ վկայակոչելով ենթակառուցվածքը պատրաստելու անհրաժեշտությունը: Նրան թաղել են հայրենի Մաշհադում՝ մահից չորս ամիս անց։