https://arm.sputniknews.ru/20260710/inchpes-en-futbvolasernery-parizum-nshel-fransiaji-haghtanaky-104450499.html
Ինչպես են ֆուտբոլասերները Փարիզում նշել Ֆրանսիայի հաղթանակը
Ինչպես են ֆուտբոլասերները Փարիզում նշել Ֆրանսիայի հաղթանակը
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանն արդեն պատրաստվում է հնարավոր եզրափակիչին՝ խոստանալով մեծ ֆան–ֆեստ կազմակերպել Մարսյան դաշտում 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T12:20+0400
2026-07-10T12:20+0400
2026-07-10T12:21+0400
ֆրանսիա
երկրպագու
տեսանյութ
տեսանյութեր
ֆուտբոլ
փարիզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104449665_0:0:1920:1080_1920x0_80_0_0_94a0cbe6dfd78473acd569c2a8a8814d.jpg.webp
Երբ Ֆրանսիայի հավաքականը Բոստոնում 2։0 հաշվով հաղթել է Մարոկկոյին և իր տեղն ապահովել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Փարիզի փողոցներ։Քաղաքապետարանն արդեն պատրաստվում է հնարավոր եզրափակիչին՝ խոստանալով մեծ ֆան–ֆեստ կազմակերպել Մարսյան դաշտում (հանրային զբոսայգի Փարիզի 7-րդ շրջանում):Մարոկկոյի նկատմամբ հաղթանակը ֆրանսիացիների համար չորրորդն էր այս մրցաշարում. նրանք խմբային փուլը հաղթահարեցին առանց որևէ պարտության: Կիլիան Մբապեն խփեց իր 54-րդ գոլը հավաքականի կազմում և 20-րդը՝ աշխարհի առաջնություններում (նրան միայն Մեսսին է գերազանցում` 21 գոլ)։Աշխարհի առաջնության երկակի չեմպիոնը (1998 և 2018) հուլիսի 14-ին Դալլասի AT&T մարզադաշտում կմրցի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։
ֆրանսիա
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104449665_14:0:1454:1080_1920x0_80_0_0_e5bb20c2cbd1486c0f54f8d2b93da223.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, երկրպագու, տեսանյութ, տեսանյութեր, видео, ֆուտբոլ, փարիզ
ֆրանսիա, երկրպագու, տեսանյութ, տեսանյութեր, видео, ֆուտբոլ, փարիզ
12:20 10.07.2026 (Թարմացված է: 12:21 10.07.2026)
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանն արդեն պատրաստվում է հնարավոր եզրափակիչին՝ խոստանալով մեծ ֆան–ֆեստ կազմակերպել Մարսյան դաշտում
Երբ Ֆրանսիայի հավաքականը Բոստոնում 2։0 հաշվով հաղթել է Մարոկկոյին և իր տեղն ապահովել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Փարիզի փողոցներ։
Մարդիկ երգել ու պարել են հրապարակներում, դրոշներ ծածանել։ Որոշ շրջաններում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել, որովհետև ցնծացող երկրպագուները փակել են երթևեկելի հատվածները: Սրճարաններն աշխատել են մինչև լուսաբաց։
Քաղաքապետարանն արդեն պատրաստվում է հնարավոր եզրափակիչին՝ խոստանալով մեծ ֆան–ֆեստ կազմակերպել Մարսյան դաշտում (հանրային զբոսայգի Փարիզի 7-րդ շրջանում):
Մարոկկոյի նկատմամբ հաղթանակը ֆրանսիացիների համար չորրորդն էր այս մրցաշարում. նրանք խմբային փուլը հաղթահարեցին առանց որևէ պարտության: Կիլիան Մբապեն խփեց իր 54-րդ գոլը հավաքականի կազմում և 20-րդը՝ աշխարհի առաջնություններում (նրան միայն Մեսսին է գերազանցում` 21 գոլ)։
Աշխարհի առաջնության երկակի չեմպիոնը (1998 և 2018) հուլիսի 14-ին Դալլասի AT&T մարզադաշտում կմրցի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։