Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի այն հայտարարությունը, թե Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր է միայն իր կողմից թույլատրված երթուղիներով։
CENTCOM-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արդեն հաջողությամբ ապահովել է ավելի քան 800 առևտրային նավի անցումը ծովային միջանցքով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Մայիսի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավի և 380 միլիոն բարել հում նավթի անվտանգ տարանցմանը այս կենսական նշանակություն ունեցող միջազգային առևտրային միջանցքով»,- նշվում է հրամանատարության X-ի պաշտոնական էջում։