Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. Պեսկով


Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 94 ԱԹՍ և 2 բալիստիկ հրթիռ: Դոնեցկի մարզում կա 3 զոհ:


Միևնույն ժամանակ Մոսկվայից մեկնաբանել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին: Ըստ Կրեմլի խոսնակի՝ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները:


Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ամերիկյան դիրքորոշման մեջ կա երկակիություն. մի կողմից՝ Ուկրաինային զենք է մատակարարվում, մյուս կողմից՝ հակամարտության կարգավորման փորձ է արվում:


Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի հետ կապված իրավիճակի լուծումից հետո Վաշինգտոնը կվերսկսի ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Դիտումների քանակ3

Leave a comment