https://arm.sputniknews.ru/20260709/araratcement-gvortsarani-ashkhatanqy-versksel-e-tesanjut-104416354.html
«Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը վերսկսվել է. տեսանյութ
«Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը վերսկսվել է. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ակցիայի ընթացքում գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը հայտարարել էր, որ արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների… 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T14:44+0400
2026-07-09T14:44+0400
2026-07-09T15:00+0400
արարատցեմենտ
բողոքի ակցիա
աշխատանք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104416163_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5ed5fc1a440144e8b0568d7fc5114548.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը վերսկսվել է։ Այս պահին աշխատակիցները գալիս են աշխատանքի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին անում գործարանի մոտ։ Արդեն 4-րդ օրն է, ինչ աշխատակիցները հարկադիր պարապուրդում են։Նշենք, որ ակցիայի ընթացքում գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը հայտարարեց, որ արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։ «Իմ աշխատավարձն իմ ձեռքից առնում են, չեն թողում` իմ նաֆարը ես պահեմ։ Մարդիկ հիմա վարկեր պիտի մուծեն։ Ամիսը լրանում է։ Որտեղի՞ց պիտի մուծենք։ Թող գան, պատասխան տան դրա համար։Կանգնեցրել են ահռելի գործարանը, բոլոր շինարարների գործը դադարեցրել են ցեմենտի պատճառով, ո՞վ է պատասխան տալու, ո՞նց եք իրենց ընտանիքներին ապահովելու»,–ասաց բանվորներից մեկը։Լրագրողի դիտարկմանը, թե հայտարարում են, որ մարդիկ պատվերով են բողոքի ակցիա անում, աշխատակիցը նշեց, որ ինքն իր կամքով է եկել, քանի որ 1974 թվականից աշխատում է այդ գործարանում, և նման խնդրի երբեք չեն բախվել։Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։
2026
Լուրեր
am_HY
Ո՞ւմ պատվերով, ինքը կարա՞ ապացուցի, որ ես պատվերով եմ եկել. «Արարատցեմենտի» բանվորը վրդովված է Փաշինյանի ասածից
Sputnik Արմենիա
Ո՞ւմ պատվերով, ինքը կարա՞ ապացուցի, որ ես պատվերով եմ եկել. «Արարատցեմենտի» բանվորը վրդովված է Փաշինյանի ասածից
2026-07-09T14:44+0400
true
PT1M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104416163_404:0:1844:1080_1920x0_80_0_0_fe735c6efaf29a41e1fa2f9c667e3d05.jpg.webp
արարատցեմենտ, բողոքի ակցիա, աշխատանք, видео, հայաստան
արարատցեմենտ, բողոքի ակցիա, աշխատանք, видео, հայաստան
Ակցիայի ընթացքում գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը հայտարարել էր, որ արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։
Նշենք, որ ակցիայի ընթացքում գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը հայտարարեց, որ արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։
«Իմ աշխատավարձն իմ ձեռքից առնում են, չեն թողում` իմ նաֆարը ես պահեմ։ Մարդիկ հիմա վարկեր պիտի մուծեն։ Ամիսը լրանում է։ Որտեղի՞ց պիտի մուծենք։ Թող գան, պատասխան տան դրա համար։Կանգնեցրել են ահռելի գործարանը, բոլոր շինարարների գործը դադարեցրել են ցեմենտի պատճառով, ո՞վ է պատասխան տալու, ո՞նց եք իրենց ընտանիքներին ապահովելու»,–ասաց բանվորներից մեկը։
Լրագրողի դիտարկմանը, թե հայտարարում են, որ մարդիկ պատվերով են բողոքի ակցիա անում, աշխատակիցը նշեց, որ ինքն իր կամքով է եկել, քանի որ 1974 թվականից աշխատում է այդ գործարանում, և նման խնդրի երբեք չեն բախվել։
Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։