Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ–ին

https://arm.sputniknews.ru/20260708/datakhazutjuny-pahanjum-e-multi-grupi-sevani-apin-gtnvvogh-tnery-veradardznel-hhin-104353181.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:0:1600:1200_1920x0_80_0_0_753129b9ad15d019567fb9536eb5a7e2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան, սևան, սևանա լիճ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հող, սեփականատեր

գագիկ ծառուկյան, սևան, սևանա լիճ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հող, սեփականատեր

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որպես հետևանք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել.

1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,
2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,
2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:

Արդյունքում՝ դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:

Leave a comment