https://arm.sputniknews.ru/20260708/datakhazutjuny-pahanjum-e-multi-grupi-sevani-apin-gtnvvogh-tnery-veradardznel-hhin-104353181.html
Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ–ին
Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ–ին
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T12:14+0400
2026-07-08T12:14+0400
2026-07-08T12:14+0400
գագիկ ծառուկյան
սևան
սևանա լիճ
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
հող
սեփականատեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:26:1600:926_1920x0_80_0_0_a9d9db4c59d2a8933f3cbd7602ecc86e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:Որպես հետևանք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել.Արդյունքում՝ դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:
սևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:0:1600:1200_1920x0_80_0_0_753129b9ad15d019567fb9536eb5a7e2.jpg.webp
գագիկ ծառուկյան, սևան, սևանա լիճ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հող, սեփականատեր
գագիկ ծառուկյան, սևան, սևանա լիճ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հող, սեփականատեր
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Որպես հետևանք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել.
Արդյունքում՝ դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը: