Քաղաքական արատավոր կարուսել. Անդրանիկ Թևանյան

Խուզարկություն, դիմակահանդես-շոու, ձերբակալություն, «դատավարություն», կալանք, էլի կալանք, կրկին կալանք, անընդհատ կալանք․․․

Ադրբեջանական պահանջ, կատարում, զիջում, նոր պահանջ, նոր զիջում, էլի զիջում, կրկին զիջում, անընդհատ զիջում․․․

Սրանք են Հայաստանի քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասերը։

Սա քաղաքական կարուսել է, որի մեջ ներառված են մի ամբողջ պետություն և մի հինավուրց ժողովուրդ։

Ու որքան շատ են զիջում, այնքան շատ են կալանավորում։

Այս արատավոր ու վտանգավոր ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է՝ թող զարմանալի չթվա՝ քաղաքականության քաղաքականացում։

 

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 05.11.2026թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment