ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի գործող չեմպիոն ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը տպավորիչ կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում արգենտինացիները 3։2 հաշվով ուժեղ գտնվեցին Եգիպտոսի հավաքականից (տեսանյութ

Աֆրիկայի ներկայացուցիչը հանդիպման հաշիվը բացեց 15-րդ րոպեին, իսկ 6 րոպե անց աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին վրիպեց 11-մետրանոցից։ 67-րդ րոպեին Եգիպտոսի հավաքականը նաև կրկնապատկեց հաշիվը։

2։0 հաշիվը պահպանվեց մինչև 79-րդ րոպեն, երբ անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Կրիստիան Ռոմերոն Լիոնել Մեսիի փոխանցումից հետո կրճատեց հաշիվը։ 4 րոպե անց արդեն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը գրավեց դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ 39-ամյա Մեսին 21-րդ գոլը խփեց Մունդիալներում, իսկ ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրեց 8-ի և միանձնա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։

Արգենտինայի հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց 3։2 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Շվեյցարիա – Կոլումբիա զույգի հաղթողի հետ։

ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ

Արգենտինա – Եգիպտոս՝ 3:2

Կրիստիան Ռոմերո, 79, Լիոնել Մեսի, 83, Էնցո Ֆերնանդես, 90+2 – Յասեր Իբրահիմ, 15, Մոստաֆա Զիկո, 67

Վրիպում 11-մետրանոցից՝ Լիոնել Մեսի, 21

Leave a comment