https://arm.sputniknews.ru/20260707/chempivonneri-ligajum-ararat-armenian-haghtec-rigajin-104341851.html
Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»
Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»
Sputnik Արմենիա
Պատասխան խաղը կկայանա արդեն մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 14-ին Ռիգայում։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T22:14+0400
2026-07-07T22:14+0400
2026-07-07T22:14+0400
ֆուտբոլ
արարատ–արմենիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104341490_0:97:1280:817_1920x0_80_0_0_f41c1652a3431cd953d7db0805d4f538.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Ռիգային»։Լատվիայի չեմպիոն թիմը հյուրընկալվել էր Աբովյանի մարզադաշտում։ Առաջին խաղակեսում ոչ մի գոլ չարձանագրվեց, սակայն երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան։ Արդեն 86-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը երկրորդ գոլն ուղարկեց «Ռիգայի» դարպասը։ Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104341490_32:0:1249:913_1920x0_80_0_0_2f323da0c283f8016c9797692faa5278.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, արարատ–արմենիա
Բաժանորդագրվել
Պատասխան խաղը կկայանա արդեն մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 14-ին Ռիգայում։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Ռիգային»։
Լատվիայի չեմպիոն թիմը հյուրընկալվել էր Աբովյանի մարզադաշտում։
Առաջին խաղակեսում ոչ մի գոլ չարձանագրվեց, սակայն երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան։ Արդեն 86-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը երկրորդ գոլն ուղարկեց «Ռիգայի» դարպասը։
Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայում։