Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է

Քաղաքականություն

07.07.2026 | 15:02

Ադրբեջանը G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է։ Հավաքը նախանշված է 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում։ Այս մասին է վկայում ԱՄՆ-ի  G20-ի նախագահության պաշտոնական կայքում առկա տեղեկատվությունը։

Գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի G20-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդիլ Բայսալովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment