https://arm.sputniknews.ru/20260707/hulisi-10ic-fizikakan-andzinq-chen-karvoghana-5-kgic-avel-gjughmterq-tanel-hajastanic-104319609.html
Հուլիսի 10–ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ–ից ավել գյուղմթերք տանել Հայաստանից
Հուլիսի 10–ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ–ից ավել գյուղմթերք տանել Հայաստանից
Sputnik Արմենիա
Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող գյուղմթերքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T15:03+0400
2026-07-07T15:03+0400
2026-07-07T15:03+0400
արգելք
միրգ
բանջարեղեն
հայաստան
արտահանում
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1263/08/12630886_0:0:1498:844_1920x0_80_0_0_08e201dd37a0a9fc155bd524fc288651.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների (գյուղմթերքի) առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Տեսչական մարմինը տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1263/08/12630886_165:0:1498:1000_1920x0_80_0_0_d5d78ff4b26692d7871341702d170fde.jpg.webp
արգելք, միրգ, բանջարեղեն, հայաստան, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
արգելք, միրգ, բանջարեղեն, հայաստան, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող գյուղմթերքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։
«Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի` ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմինը տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ է անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։