Բելգիայի ֆուտբոլսիտները Թրամփի հայտնի պարն են պարել 4-րդ գնդակը ԱՄՆ-ի դարպասն ուղարկելուց հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները տոնեցին Ռոմելու Լուկակուի 4 գոլը ԱՄՆ-ի դեմ խաղում 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում։

33-ամյա հարձակվողը վերջին գոլը խփեց 90+3 րոպեին։ Բելգիայի ֆուտբոլիստները հավաքվեցին շրջանագծով և պարեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի պար, որը նա կատարում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Նրանք կրկնել են նախագահին բնորոշ ժեստերը` ճոճում են ազդրերը և բարձրացնում բռունցքները։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հաստատել էր, որ անձամբ է մասնակցել ԱՄՆ ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկման չեղարկման գործընթացին, որին թույլատրվել էր խաղալ Բելգիայի դեմ խաղում՝ չնայած Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում կարմիր քարտ ստանալուն։ Սա առաջացրել էր Բելգիայի և ոչ միայն նրա դժգոհությանը:

Նշենք, որ խաղն ավարտվել է 4:1 հաշվով:

Leave a comment