ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Qatar Airways ավիաընկերության՝ Դոհայից Թբիլիսի իրականացվող QTR253 չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։
Այս մասին հայտնել են AZAL ընկերությունից։
Ավիաընկերության տվյալներով՝ օդանավի հրամանատարը նման որոշում է կայացրել Թբիլիսիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Airbus A320 օդանավը տեղական ժամանակով ժամը 20:23-ին բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում և անցել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
Եղանակային պայմանների բարելավումից հետո չվերթը կշարունակի թռիչքը դեպի վերջնական նշանակման վայր։
—00—ՍՊ