Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, 3 առյուծ և 1 վագր (ՎԻԴԵՈ)

Կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, 3 առյուծ և 1 վագր է առգրավվել Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։


Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ 


Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: 


Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: 


Նշենք, որ խոսքը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի մասին է։


Քննչական կոմիտեից այսօր ավելի վաղ հայտնել էին Գագիկ Ծառուկյանի ձերբակալման մասին։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




 


Leave a comment