Քաղաքականություն
06.07.2026 | 16:38
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։
Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։
Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,- գրել է Հավհաննիսյանը։