Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակից դուրս է եկել

Քաղաքականություն

06.07.2026 | 16:38

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։

Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։

Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,- գրել է Հավհաննիսյանը։

Leave a comment