ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակում հունիսի 6-ին նախարարը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։
Իր ելույթում Գևորգ Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։
Նախարարն ընդգծել է, որ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի Միության բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: