Թրամփը թույլ չի տա՝ Իրանի հետ պատերազմը դառնա անվերջանալի․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի։ Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք այս կամ այն կերպ արդեն յոթ ամիս է՝ ներգրավված ենք Իրանի հետ հակամարտության մեջ։ Ես խոստանում եմ, որ Դոնալդ Թրամփը թույլ չի տա, որ այն վերածվի անվերջանալի պատերազմի», – ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Leave a comment