Ադրբեջանում ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքներ են անցկացվել
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական թռիչքներ, հայտնում է երկրի ՊՆ-ն։
Հաղորդվում է, որ պլանի համաձայն, գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39 և Su-25ML և Su-25 գրոհային ինքնաթիռներով։
Վարժանքների ընթացքում օդաչուները կատարել են անհատական և խմբային թռիչքներ։
Նշվում է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ կատարման, ինչպես նաև ինքնաթիռների մարտական կարողությունների բարելավման վրա։