Ադրբեջանում ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքներ են անցկացվել

Ադրբեջանում ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքներ են անցկացվել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական թռիչքներ, հայտնում է երկրի ՊՆ-ն։

Հաղորդվում է, որ պլանի համաձայն, գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39 և Su-25ML և Su-25 գրոհային ինքնաթիռներով։

Վարժանքների ընթացքում օդաչուները կատարել են անհատական ​​և խմբային թռիչքներ։

Նշվում է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ կատարման, ինչպես նաև ինքնաթիռների մարտական ​​կարողությունների բարելավման վրա։

Leave a comment