Պետությունը չպիտի գյուղացու հաշվին բյուջե լցնի. ի՞նչ է առաջարկում տնտեսագետը

https://arm.sputniknews.ru/20261102/petutjuny-chpiti-gjughacu-hashvin-bjuje-lcni-inch-e-arajarkum-tntesagety-108701819.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2076/11/20761137_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4cc6d1d58a79b08706dbc7bcf9d296fe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ մակարյան, գյուղացի, հարկեր, նիկոլ փաշինյան

հայաստան, գագիկ մակարյան, գյուղացի, հարկեր, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Գագիկ Մակարյանի համոզմամբ` հարկը չպիտի բեռ դառնա գյուղացու համար։ Այն պետք է լինի սիմվոլիկ ու օգուտ բերի վճարողին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գյուղացու և գյուղատնտեսության այսօրվա վիճակում գյուղացուն հարկելը, մեղմ ասած, ցանկալի չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ ժամանակն է գյուղատնտեսական գործունեությունը ներառել հարկման համակարգում։ Ըստ կառավարության ղեկավարի՝ այս փոփոխությունն ունի ոչ թե ֆիսկալ, այսինքն` բյուջեն լցնելու, այլ սոցիալական նպատակներ: Ըստ նրա` հարկատու չհանդիսացող ֆերմերներն այսօր զրկված են պետական կարևոր սոցիալական ծրագրերից` չեն կարող օգտվել առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգից, չեն ձևավորում ստաժ, հետևաբար չեն կարող ստանալ նվազագույնից բարձր կենսաթոշակ, չեն մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգին, չեն կարողանում օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրերից և այլն։

«Պետությունն այսօր խոսում է գյուղացուն հարկային դաշտ բերելու մասին, բայց ժամանակին հենց ինքն է սահմանափակել գյուղացուն թափանցիկ առևտրի դաշտում գործելու հնարավորությունից` առևտրի ոլորտի կազմակերպություններին արգելելով ազատ գնումներ կատարելու հնարավորությունից։ Օրինակ` սուպերմարկետին հարկավոր են տարբեր փաստաթղթեր, այդ թվում` որակի սերտիֆիկացման, երաշխիքային սպասարկման, պահպանման ռեժիմների և այլն։ Բացի այդ, սուպերմարկետը գյուղացուց ապրանք գնելիս գումարն ո՞ւմ վճարի։ Իր համար հեշտ է իրավաբանական անձի հետ գործ ունենալ»,– ասաց Մակարյանը։

Նա ընդգծեց` գյուղացուն հարկման դաշտ բերելուց առաջ պետությունը նախ պետք է հոգ տանի, որ անհատ գյուղացիներից ու ֆերմերներից ձևավորվեն գյուղացիական միավորումներ։

Սա, ըստ նրա, թույլ կտա գյուղացիներին միասնական հանդես գալ որպես իրավաբանական անձ, միասնական բանակցություններ վարել, միասնաբար ներկայացնել իրենց շահերը մթերող կամ առևտրի կազմակերպություններում։

Մակարյանը հիշեցրեց, որ այս ծրագիրը մշակվել ու ներկայացվել է դեռ տարիներ առաջ, բայց այդպես էլ իր նպատակին չի ծառայել։

«Բոլոր գյուղացիները չեն կարող գրանցվել որպես իրավաբանական անձ, քանի որ դա պահանջում է հաշվապահական հաշվառում, պետք է հաշվապահին վճարել։ Իսկ գյուղացին ո՛չ լրացուցչ փող ունի, ո՛չ էլ այնքան գիտելիք, որ կարողանա ինքնուրույն իր հաշվապահությունը վարել»,– նշեց տնտեսագետը։

Մակարյանը միաժամանակ չհերքեց, այս գործընթացը բավական երկարատև է, և դրան կմիանան ոչ բոլոր գյուղատնտեսները։ Հետևաբար ամբողջ գյուղոլորտը դա չի կարող ծածկել։

Հաջորդ լուծումը, որն առաջարկում է Մակարյանը պետությանը, գյուղացիների համար սիմվոլիկ հարկ սահմանելն է` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով օգտվել Փաշինյանի մատնանշած առավելություններից, որոնցից զրկված է գյուղացին։

«Օրինակ` պետությունը կարող է այսպիսի պայման դնել` ես փոքր հարկ եմ դնում, որ ձեզ մտցնեմ հարկային դաշտ, հաշվառեմ, որպեսզի կարողանամ իմ գործիքներով քեզ օգնել։ Սա ավելի մարդկային մոտեցում կլինի։ Գյուղացին պետք է իմանա, որ այդ հարկի գումարն իր համար փոքր է, բայց դրա դիմաց ինքը ձեռք է բերում մեծ հնարավորություններ։ Գյուղացուն սա պետք է հանգամանալից բացատրել։ Պետությունն էլ իր հերթին չպիտի փորձի գյուղացիների հաշվին իր բյուջեն լցնել։ Դա պիտի լինի զուտ պայմանական գումար` զուտ գյուղացուն օգնելու համար»,– ասաց Մակարյանը։

Մասնագետի խոսքով` պետությունը կարող է նաև շատ արագ սկսել ստեղծել սառնարանային տնտեսություններ։

«Պետությունն ինքը կարող է կառուցել սառնարանային տնտեսություններ, ինչպես ճանապարհներ ու ենթակառուցվածքներ է կառուցում։ Գյուղատնտեսության մեջ էլ են ճանապարհները պետք, բայց սառնարանային տնտեսություններն ու պահեստները ավելի շատ են պետք, որ բերքը չփչանա։ Պետությունը կարող է ինքը վերցնել բերքը, մթերել և պահպանել սառնարաններում, հետո դրանք տրամադրել պահածոյագործական ընկերություններին կամ ձմռան ամիսներին փորձի վաճառել, արտահանել և այլն»,– ասաց Մակարյանը։

Տնտեսագետը նշեց` մեր պահածոների գործարանները սեզոնային են աշխատում` մայիսից պատրաստվում են, հունիսից սկսում են աշխատել մինչև նոյեմբեր ու փակվում են մինչև հաջորդ տարվա մայիս, որովհետև գյուղմթերքը սպառվում է դաշտերում ու ծառերի վրա, բայց եթե պահեստներում մթերված լինի, կարելի է տրամադրել պահածոների գործարաններին։

«Այդ դեպքում գործարանները կշարունակեն աշխատել նաև ամբողջ աշնանը, ձմռանը և գարնանը, կդառնան ավելի եկամտաբեր, ավելի կայուն, աշխատողներին անընդհատ տուն չեն ուղարկի, ինքնարժեքը նաև կնվազի, որովհետև երբ տարվա կեսը աշխատում ես, կեսը չես աշխատում, քո ինքնարժեքն էլ է բարձր ստացվում, թանկ է լինում, և գյուղացին դժգոհում է»,– ընդգծեց Մակարյանը։

Այդ դեպքում, ըստ նրա, գյուղացին կշահի` իմանալով, որ պետությունը երաշխավորված գնում է իր ապրանքը։

«Պետությունը չպիտի թողնի, որ գյուղացին լուծի այդ հարցերը` երբ վաճառի, ինչքան վաճառի»,– եզրափակեց տնտեսագետը։

Մինչ գործադիր իշխանությունը ուղիներ է փնտրում գյուղացուն հարկային դաշտ բերելու համար, պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտում շարունակում է անկում գրանցել։ Այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով։

Leave a comment