Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի ծառայություններով։
Ակումբը պատրաստ է ռեկորդային գումար առաջարկել աստղային ֆուտբոլիստի համար։
Սակայն «Մանչեսթեր Սիթիում» մտադիր չեն բաժանվել իրենց սանից։ Ավելին, ակումբը պատրաստ է Ֆոդենի հետ կնքել նոր երկարաժամկետ պայմանագիր՝ աստղաբաշխական աշխատավարձով, որը կկազմի շաբաթական մոտ 400 հազար ֆունտ ստերլինգ։
Նշվում է, որ անգլիացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ֆոդենի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։