Համացանցում հայտնվել են Լիբանանի բնակավայրերի ուղղությամբ հարվածների կադրերը։
Իսրայելը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանի հարավին՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։
Մասնավորապես, հրետակոծության տակ են հայտնվել Ալ-Մանսուրին, Թալուսան և Բինթ Ջուբեյլը։
Հարվածների կադրերը հրապարակում են Մերձավոր Արևելքի հարցերում մասնագիտացված ալիքները։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ, Վաշինգտոնում ստորագրել են հակամարտության կարգավորման եռակողմ շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը պետք է սկիզբ դնի հակամարտության ապաէսկալացիային, այն նախատեսում է իսրայելական զորքերի փուլային դուրսբերում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին։