https://arm.sputniknews.ru/20260704/hunisin-rusastani-taratsqum-13-hazar-odajin-tirakh-e-khvocvel-pn-104190699.html
Հունիսին Ռուսաստանի տարածքում 13 հազար օդային թիրախ է խոցվել. ՊՆ
Հունիսին Ռուսաստանի տարածքում 13 հազար օդային թիրախ է խոցվել. ՊՆ
Sputnik Արմենիա
Օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական վերահսկողության ներքո՝ ՀՕՊ համակարգի բոլոր… 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T17:35+0400
2026-07-04T17:35+0400
2026-07-04T17:35+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d242f493b1eb0844dddb2d22fa247912.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Միայն հունիսին Ռուսաստանի տարածքում մոտ 13 000 ուկրաինական օդային թիրախ ոչնչացվել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Գերատեսչության տվյալներով՝ խոցման այդ միջոցների արտադրությամբ և դրանց գործարկման ապահովմամբ զբաղվում են եվրոպական երկրների մեծ մասի, այդ թվում`՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կիևի ռեժիմին աջակցող այլ պետությունների ռազմական գերատեսչություններն ու մասնագետները:Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է հուլիսի 4-ի գիշերը Ռուսաստանի տարածքում համատեղ հարվածի փորձի մասին։ Նախարարության տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, ամերիկյան արտադրության HIMARS բազմակի հրթիռային համակարգեր և հեռահար անօդաչու թռչող սարքեր։Նախարարությունը հավելել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են հարձակումը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94019377_140:0:2871:2048_1920x0_80_0_0_0d24969fd9a5647d956f92daf3309918.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Բաժանորդագրվել
Օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական վերահսկողության ներքո՝ ՀՕՊ համակարգի բոլոր ճակատներում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Միայն հունիսին Ռուսաստանի տարածքում մոտ 13 000 ուկրաինական օդային թիրախ ոչնչացվել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ խոցման այդ միջոցների արտադրությամբ և դրանց գործարկման ապահովմամբ զբաղվում են եվրոպական երկրների մեծ մասի, այդ թվում`՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կիևի ռեժիմին աջակցող այլ պետությունների ռազմական գերատեսչություններն ու մասնագետները:
Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է հուլիսի 4-ի գիշերը Ռուսաստանի տարածքում համատեղ հարվածի փորձի մասին։ Նախարարության տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, ամերիկյան արտադրության HIMARS բազմակի հրթիռային համակարգեր և հեռահար անօդաչու թռչող սարքեր։
Նախարարությունը հավելել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են հարձակումը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։