Հունիսին Ռուսաստանի տարածքում 13 հազար օդային թիրախ է խոցվել. ՊՆ

Բաժանորդագրվել

Օդային թիրախների ոչնչացումն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության միասնական վերահսկողության ներքո՝ ՀՕՊ համակարգի բոլոր ճակատներում։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Միայն հունիսին Ռուսաստանի տարածքում մոտ 13 000 ուկրաինական օդային թիրախ ոչնչացվել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ խոցման այդ միջոցների արտադրությամբ և դրանց գործարկման ապահովմամբ զբաղվում են եվրոպական երկրների մեծ մասի, այդ թվում`՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կիևի ռեժիմին աջակցող այլ պետությունների ռազմական գերատեսչություններն ու մասնագետները:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է հուլիսի 4-ի գիշերը Ռուսաստանի տարածքում համատեղ հարվածի փորձի մասին։ Նախարարության տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են հեռահար «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ, ամերիկյան արտադրության HIMARS բազմակի հրթիռային համակարգեր և հեռահար անօդաչու թռչող սարքեր։

Նախարարությունը հավելել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են հարձակումը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment