Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։
Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի երեք տղամարդու՝ 31, 38 և 50 տարեկան։
Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
«Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա, որն, ըստ նախնական տեղեկության, տղամարդիկ պետք է իրացնեին։
Տղամարդիկ ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: