https://arm.sputniknews.ru/20260704/rdn-irany-ev-chzhhn-karvogh-en-hartak-steghtsel-patzhamijvocnerin-hakazdelu-hamar-medvedev-104175870.html
ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև
ՌԴ–ն, Իրանը և ՉԺՀ–ն կարող են հարթակ ստեղծել պատժամիջոցներին հակազդելու համար. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Մեդվեդևը հիշեցրել է, որ նման միավորման ստեղծման գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովում: 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T12:38+0400
2026-07-04T12:38+0400
2026-07-04T12:40+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
դմիտրի մեդվեդև
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103936968_0:0:3072:1728_1920x0_80_0_0_f32cc6bbd929428ea1864c72841f3fc5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:Լրագրողների այն հարցին` արդյոք հնարավոր է, որ «պատժամիջոցների տակ գտնվող պետությունների համայնք» ստեղծվի, Մեդվեդևը պատասխանել է, որ նման հարթակը կարող է միավորել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և այլ երկրներին՝ պատժամիջոցներին հակազդելու համատեղ մոտեցումներ մշակելու համար:Նա հիշեցրել է, որ նման միավորում ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։ Մեդվեդևի խոսքով՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանի արդարադատության նախարարը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո:Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ: Նրա կարծիքով՝ նման պատժամիջոցներն անօրինական են և համատեղ հակազդեցություն են պահանջում։ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1c/103936968_341:0:3072:2048_1920x0_80_0_0_ff4367a069e9e748adc40d637c7a0503.jpg.webp
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, դմիտրի մեդվեդև, պատժամիջոցներ
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, չինաստան, դմիտրի մեդվեդև, պատժամիջոցներ
Մեդվեդևը հիշեցրել է, որ նման միավորման ստեղծման գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովում:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել պատժամիջոցների տակ գտնվող պետությունների գործողությունների համակարգման համար միջազգային հարթակի ստեղծումը՝ անօրինական սահմանափակող միջոցներին հակազդելու նպատակով:
Լրագրողների այն հարցին` արդյոք հնարավոր է, որ «պատժամիջոցների տակ գտնվող պետությունների համայնք» ստեղծվի, Մեդվեդևը պատասխանել է, որ նման հարթակը կարող է միավորել Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և այլ երկրներին՝ պատժամիջոցներին հակազդելու համատեղ մոտեցումներ մշակելու համար:
«Մենք կարող ենք քննարկել ինչ-որ պայմանագրի կամ առնվազն հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պատժամիջոցների ենթարկված պետությունները կարող են ընդհանուր դիրքորոշումներ մշակել։ Հնարավոր է՝ խոսքը կարող էր վերաբերել նաև պատասխան միջոցների ներդրմանը։ Դա վերաբերում է Ռուսաստանին, Իրանին, իսկ այժմ նաև Չինաստանին, որը նույնպես ենթարկվել է պատժամիջոցների», – ասել է Մեդվեդևը։
Նա հիշեցրել է, որ նման միավորում ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։ Մեդվեդևի խոսքով՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Իրանի արդարադատության նախարարը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո:
Մեդվեդևը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանափակող միջոցներ են կիրառվել նաև մի շարք այլ պետությունների նկատմամբ: Նրա կարծիքով՝ նման պատժամիջոցներն անօրինական են և համատեղ հակազդեցություն են պահանջում։