Ինչ են քննարկել Թրամփն ու Նեթանյահուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապտ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։

«Նախագահ Թրամփն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նրանք պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը դժգոհ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, քանի որ նա պահանջում է ավելի ուժեղ ռազմական գործողություններ Իրանի դեմ։

Leave a comment