Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

38-ամյա մասնագետը Գերմանիայի հավաքականը գլխավորում էր 2023 թվականից, պայմանագիրը նախատեսված էր մինչև 2028 թվականը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնությունում գերմանացիները հասել էին 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվել էին Պարագվայի հավաքականին ու դուրս մնացել պայքարից։

Գերմանական մամուլի համաձայն` Յուլիան Նագելսմանին կփոխարինի Դորտմունդի «Բորուսիայի» ու անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Leave a comment