Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ


Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար անցկացված Building Integrity («Բարեվարքության ամրապնդում») դասընթացի փակման արարողությանը։


 


«Հունիսի 29-ից հուլիսի 3-ը անցկացված մեկշաբաթյա դասընթացը վարել էին Մեծ Բրիտանիայի փորձագետները։ Այն համախմբել էր պաշտպանության ոլորտի տարբեր մասնագետների՝ ռազմական կրթության, գնումների, լոգիստիկայի, անձնակազմի կառավարման, բարոյահոգեբանական ապահովման և հետաքննությունների ոլորտներից։


 

 


 


Սա Մեծ Բրիտանիայի Building Integrity աջակցության շրջանակում անցկացված առաջին դասընթացավարների պատրաստման դասընթացն էր Հայաստանի պաշտպանության նախարարության համար։ Մասնակիցները կկարողանան իրենց ստորաբաժանումներում փոխանցել բարեվարքության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն սկզբունքները։


 


Մեծ Բրիտանիան 2023 թվականից աջակցում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը Building Integrity-ի և ներքին աուդիտի ուղղություններով՝ նպաստելով պաշտպանական բարեփոխումներին, ներքին վերահսկողության ամրապնդմանը և հանրային վստահությանը։


 

 


 


Դեսպան Քոուլը նշել է.


 


«Այս շաբաթը միայն դասընթացի ավարտի մասին չէր։ Կարևորն այն է, թե ինչ է լինելու հետո։ Յուրաքանչյուր մասնակից այժմ կարող է այս սկզբունքները փոխանցել իր թիմին և նպաստել, որ բարեվարքությունը, հաշվետվողականությունն ու առաջնորդությունը դառնան ամենօրյա աշխատանքի մաս։ Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը այս բարեփոխումների ճանապարհին և Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ6

Leave a comment