https://arm.sputniknews.ru/20260703/hh-ishkhanutjan-ev-ekeghecu-menamarty-der-arjevum-e-larumy-chi-parpvel-astvatsaban-104152277.html
ՀՀ իշխանության և եկեղեցու մենամարտը դեռ առջևում է, լարումը չի պարպվել. աստվածաբան
ՀՀ իշխանության և եկեղեցու մենամարտը դեռ առջևում է, լարումը չի պարպվել. աստվածաբան
Sputnik Արմենիա
Աստվածաբանը չի բացառում այն վարկածը, որ մեռելոցների վերականգնումը կարող է զուգորդվել եկեղեցու նկատմամբ նոր գործողություններով։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T22:40+0400
2026-07-03T22:40+0400
2026-07-03T22:40+0400
հայաստան
եկեղեցի
վարդան խաչատրյան
մեռելոց
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98518907_0:0:1501:844_1920x0_80_0_0_f4f5670ead32b3d54657f2b2a2b12dcb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մեռելոց հիշատակի օրերը տոների և հիշատակի օրերի ցանկ վերադարձնելու մասին օրենսդրական փոփոխությունը կարող է վկայել իշխանության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը` միաժամանակ նշելով, որ այս փուլի իրական բնույթը հնարավոր կլինի գնահատել միայն իշխանության հետագա քայլերից հետո։ Խաչատրյանի խոսքով՝ իշխանության որոշման պատճառները կարող են տարբեր լինել։ԱԺ–ն հուլիսի 3-ին ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի հեղինակն է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նախագծի սկզբնական տարբերակում առաջարկվել է, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը սահմանվեն որպես ոչ աշխատանքային։ Սակայն երկրորդ ընթերցման ժամանակ «համարել ոչ աշխատանքային» ձևակերպումը հանվել է այդ կետից: Նախագծի հեղինակի խոսքով` մեռելոց օրերն ամրագրվել են ցանկում, բայց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի կառավարությունը։ Միաժամանակ ԱԺ–ն պարզաբանում է տարածել` ընդգծելով, որ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային։Աստվածաբանը չբացառեց նաև այն վարկածը, որ մեռելոցների վերականգնումը կարող է զուգորդվել եկեղեցու նկատմամբ նոր գործողություններով։ Նրա գնահատմամբ՝ այս փուլում իշխանության համար հեշտ չէ գնալ կտրուկ քայլերի, սակայն դա չի նշանակում, որ նման սցենարը բացառված է։«Երկուսն էլ կարող են լինել։ Սա իրենց համար այդքան էլ հեշտ էտապ չէ, որ միանգամից ռադիկալ փոփոխությունների ձգտմամբ նորից հանդես գան, բայց, այնուամենայնիվ, դա ևս բացառված չէ»,– ընդգծեց Խաչատրյանը։Անդրադառնալով տեղեկություններին, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարող է չհրավիրվել Ազգային ժողովի առաջին նիստին, աստվածաբանը նշեց, որ նույնիսկ հրավերի դեպքում վեհափառը դժվար թե մասնակցեր նիստին։ Նրա խոսքով՝ նման զարգացումը կնշանակի, որ կողմերը շարունակում են պահպանել առկա հարաբերությունների տրամաբանությունը։Միաժամանակ Խաչատրյանը չբացառեց նաև հակառակ զարգացումը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի իրավիճակի թելադրած քաղաքական անհրաժեշտությունից։Ինչ վերաբերում է այն գնահատականների մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվել է եկեղեցու դեմ պայքարում, աստվածաբանը հրաժարվեց նման եզրակացություններ անել՝ ընդգծելով, որ գնահատում է միայն կոնկրետ գործողությունները։«Այսօր դժվար է ասել՝ կողմերից որևէ մեկը վերջնականապես որոշել է գնալ հաշտության, թե շարունակվելու է նույն գործընթացը»,– նշեց Խաչատրյանը։Նա շեշտեց` հակամարտությունը դեռ ավարտված չէ։«Մենամարտից առաջ կանխատեսումներն անիմաստ են, մենամարտից հետո՝ առավել քան անիմաստ։ Մենամարտը դեռ չի եղել, այսինքն՝ լարումը կա, և մինչև այդ լարումը չպարպվի, ամեն ինչ ավարտված չի կարող համարվել»,– եզրափակեց Խաչատրյանը։Հիշեցնենք` ՀՀ իշխանությունը 2025 թվականին արշավ սկսեց եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվեց համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։2026 թվականի փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98518907_0:0:1335:1001_1920x0_80_0_0_3335e1b11365696b153330a10cc16132.jpg.webp
հայաստան, եկեղեցի, վարդան խաչատրյան, մեռելոց, իշխանություն
հայաստան, եկեղեցի, վարդան խաչատրյան, մեռելոց, իշխանություն
Աստվածաբանը չի բացառում այն վարկածը, որ մեռելոցների վերականգնումը կարող է զուգորդվել եկեղեցու նկատմամբ նոր գործողություններով։
«Եկեղեցու հետ հարաբերությունների նոր փուլ է սկսվում։ Ինչպիսին կլինի այդ փուլը, դժվար է ասել։ Ակտիվացումը ո՞ր ուղղությամբ է լինելու, էլի բարդ է ասել, երևի առաջիկա քայլերից նոր կհասկանանք»,– ասաց Խաչատրյանը։
Աստվածաբանը չբացառեց նաև այն վարկածը, որ մեռելոցների վերականգնումը կարող է զուգորդվել եկեղեցու նկատմամբ նոր գործողություններով։ Նրա գնահատմամբ՝ այս փուլում իշխանության համար հեշտ չէ գնալ կտրուկ քայլերի, սակայն դա չի նշանակում, որ նման սցենարը բացառված է։
«Երկուսն էլ կարող են լինել։ Սա իրենց համար այդքան էլ հեշտ էտապ չէ, որ միանգամից ռադիկալ փոփոխությունների ձգտմամբ նորից հանդես գան, բայց, այնուամենայնիվ, դա ևս բացառված չէ»,– ընդգծեց Խաչատրյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարող է չհրավիրվել Ազգային ժողովի առաջին նիստին, աստվածաբանը նշեց, որ նույնիսկ հրավերի դեպքում վեհափառը դժվար թե մասնակցեր նիստին։ Նրա խոսքով՝ նման զարգացումը կնշանակի, որ կողմերը շարունակում են պահպանել առկա հարաբերությունների տրամաբանությունը։
Միաժամանակ Խաչատրյանը չբացառեց նաև հակառակ զարգացումը՝ նշելով, որ ամեն ինչ կախված կլինի իրավիճակի թելադրած քաղաքական անհրաժեշտությունից։
«Հնարավոր է` իշխանությունը փորձի հաշտեցման ճանապարհ ընտրել և այլևս չմիջամտել եկեղեցու ներքին գործերին, սակայն չի բացառվում նաև Հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլացնելու ուղղությամբ նոր փորձերի տարբերակը։ Իրավիճակը միշտ իր ճնշումն ունի»,– ասաց նա` հավելելով, որ այդ ճնշման հետևանքը կարող է լինել ամեն գնով եկեղեցու հետ հաշտություն ստեղծելը կամ եկեղեցին կտրուկ թուլացնելը։
Ինչ վերաբերում է այն գնահատականների մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվել է եկեղեցու դեմ պայքարում, աստվածաբանը հրաժարվեց նման եզրակացություններ անել՝ ընդգծելով, որ գնահատում է միայն կոնկրետ գործողությունները։
«Այսօր դժվար է ասել՝ կողմերից որևէ մեկը վերջնականապես որոշել է գնալ հաշտության, թե շարունակվելու է նույն գործընթացը»,– նշեց Խաչատրյանը։
Նա շեշտեց` հակամարտությունը դեռ ավարտված չէ։
«Մենամարտից առաջ կանխատեսումներն անիմաստ են, մենամարտից հետո՝ առավել քան անիմաստ։ Մենամարտը դեռ չի եղել, այսինքն՝ լարումը կա, և մինչև այդ լարումը չպարպվի, ամեն ինչ ավարտված չի կարող համարվել»,– եզրափակեց Խաչատրյանը։