Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03.07-08.07.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը, կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        39.0°6 (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա              8.1°C (1957թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       24.8°C

Leave a comment