«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Ավարտվեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։ Անշնորհակալ գործ էր հետևել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն ու հնչած հայտարարություններին՝ հերթական անգամ հույս ունենալով, որ թվում է՝ հագեցած ու գործընկերային ներկայացվող օրակարգում գոնե որևէ կերպ կարտացոլվի Բաքվում պահվող մեր գերիների հարցը։
Սակայն ակնհայտ է՝ այս իշխանությունը փաստացի փակել է գերիների հարցը։ Քաղաքական, տնտեսական ու ամենատարբեր թեմաների առանցքում խոսք անգամ չեղավ ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ճակատագրի մասին։
Բաքվում պահվող մեր գերիները, Հայաստանի մեկուսարաններում գտնվող քաղբանտարկյալները, մեր ազգային ինքնության ստորացման ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր ապաշնորհ քաղաքական թիմով ու դատաիրավական համակարգով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: