«Կհանդիպենք ՍԴ որոշումից հետո»,- ՍԴ նիստից https://www.aravot.am/2026/07/01/1566681/ հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա խուսափում էր պատասխանել հարցերին մինչև ՍԴ որոշումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը։
Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։
Լրագրողների հիշեցմանը՝ ԲՀԿ-ն պնդում է՝ ինչո՞ւ ԿԸՀ-ն խնդրահարույց ընտրատեղամասերում վերաքվեարկություն չիրականացրեց, Վահագն Հովակիմյանը խուսափեց այս հարցին պատասխանելուց․ «ՍԴ որոշումը կլինի, կտեսնենք՝ ում փաստարկներն են ճիշտ, ումը՝ սխալ»։
Դիտարկմանը՝ ասում եք՝ երեք ընտրատեղամասերի արդյունքներն ընտրությունների արդյունքների ելքի վրա ազդեցություն ունենալ չէին կարող, բայց այդ երեք ընտրատեղամասերի արդյունքներով էր, որ ԲՀԿ-ն ունենում էր 4 տոկոսի անցողիկ շեմը, Վահագն Հովակիմյանն արձագանքեց․ «Այդ երեք ընտրատեղամասերում որևէ քաղաքական ուժ որևէ ձայն չի ունեցել։ Ըստ Ընտրական օրենսգրքի (ԸՕ)՝ 0 է։ Այն խախտումները, որ արձանագրվել են, ԸՕ-ն ասում է, որ նման դեպքերում այդ տեղամասում միակ թիվը անճշտությունների թիվն է, որը հավասար է մասնակցության թվին։ Այսինքն՝ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տեղամասերում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Սա ԸՕ-ի պահանջն է, սա իմ ասածը չէ»։
ՍԴ նիստն ու ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: