Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։
Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը «զրպարտություն» է անվանել։
Նա հայտարարել է, որ Անկարան հաշվի չի առնում նրանց «զրպարտությունը», ում «ձեռքերը արյունով են ներկված» Գազայի հատվածում:
Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի պատմությունում չեն եղել «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն»:
«Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը այն հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց արյունով», ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
«Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ և գաղութատիրություն»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: