Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Ես իմ ժամկետները ունեմ, հիմա չեմ ասի, դա բոլորդ կտեսնեք, Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին:

«Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել, թե ում հետ, բայց մենք մեր գաղտնի պլանն ունենք՝ Փաշինյանին հեռացնելու պլանը»,- նշել է Կարապետյանը:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Կարապետյանը շեշտեց, որ Քոչարյանը իր դաշինքով է ընդդիմության առաջնորդ, ինքը՝ իր, հետևաբար իրենք կիսելու ոչինչ չունեն:

«Երբ որոշենք մտնել ԱԺ, դուք դրա մասին կիմանաք, դեռ որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ու որ ճանապարհը արագ հնարավորություն կտա հեռացնելու Փաշինյանին, այն էլ կընտրենք: Չենք նայելու այսօրվա դաշտ գցած նարատիվներին, մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»,- ասել է նա:

Leave a comment