Կյանքից հեռացել է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը
Կյանքից հեռացել է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Այդ մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին։
Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը` պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ` կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։
Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»։