Թեհրանը մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հորմուզի նեղուցում ականազերծման ծրագրերը: Այս աշխատանքը կիրականացնի միայն Իրանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Օմանը համաձայնագիր են ստորագրել գործընկերների հետ համագործակցելու Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ անվտանգ նավարկություն ապահովելու համար։
«Հուշագրի համաձայն՝ միայն Իրանն է պատասխանատու ականազերծման համար, և ոչ մի այլ երկիր։ Մենք թույլ չենք տա որևէ մեկին դա անել։ Իրավիճակը չափազանց զգայուն և բարդ է, և մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ֆրանսիային և նրա դաշնակիցներին չբարդացնել այն», – պատասխանել է Ղարիբ-Աբադին սոցիալական ցանցերում։