Ռուսաստանցիները Եվրոպայի ո՞ր երկրներն են նախընտրում ամառային հանգիստն անցկացնելու համար

https://arm.sputniknews.ru/20260629/rusastancinery-evrvopaji-vor-erkrnern-en-nakhyntrum-amarajin-hangistn-anckacnelu-hamar-103972145.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103970510_202:0:2933:2048_1920x0_80_0_0_f91aa8bcea218405563602aa9e84701d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրոպա, ռուսաստան, ամառ, ամառային հանգիստ, չվերթ, թռիչք

եվրոպա, ռուսաստան, ամառ, ամառային հանգիստ, չվերթ, թռիչք

Բաժանորդագրվել

Եվրոպական ուղևորությունների երթուղիներն անցնում են նաև Երևանով։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպա մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են ծովափնյա հանգիստը համատեղել էքսկուրսիաների հետ. այս ամռանը նրանք նախապատվությունը տալիս են Իտալիային, Հունաստանին և Չեռնոգորիային։ Այս մասին հայտնում են զբոսաշրջային օպերատորները:

«Չի կարելի Եվրոպան անվանել ուղղությունների առաջատար. աճ չենք տեսնում, թեև փոքր տեղաշարժ ընդհանուր առմամբ կա։ Հիմնական պահանջարկը վերաբերում է Չեռնոգորիային և Հունաստանին։ Լողափեր ունեցող Չեռնոգորիան ընտրում են առանց վիզայի ու մատչելի (թեկուզև միավորված) թռիչքների համար: Իսկ Հունաստանը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որը զբոսաշրջային օպերատորների համար պահպանել է հավատարմագրումը, և մենք կարող ենք վիզայի համար փաստաթղթեր ներկայացնել։ Դա նպաստում է վաճառքին», – «Space Travel» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մուրադյանի խոսքը մեջբերում է RTN btb-կայքը։

Լրատվամիջոցը նշում է, որ այժմ Հունաստան կարելի է հասնել մի քանի եղանակով։

Պահանջարկ ունեն դեպի թուրքական Դալաման կամ Բոդրում ուղիղ թռիչքները, որից հետո լաստանավով մեկնում են հունական կղզիներ։

Փորձագետի խոսքով՝ զբոսաշրջիկների շրջանում աճում է մեկ ուղևորության շրջանակում համակցված տուրերի տարբերակի գրավչությունը։

«Ռուսկի Էքսպրես» ընկերությունում ամառային սեզոնի եվրոպական առաջատարը Իտալիան է (35%), երկրորդ տեղում Հունաստանն է (24,6%), եռյակը եզրափակում է Կիպրոսը (20%):

Զբոսաշրջային օպերատորների տվյալներով՝ դեպի Եվրոպա ճանապարհորդելու համար ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված միավորված երթուղիներն անցնում են Ստամբուլով, Բելգրադով և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքներով՝ Երևան, Բաքու, Թբիլիսի: Միավորված թռիչքներ են իրականացվում նաև Դուբայով, Աբու Դաբիով, Կատարով:

2025 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկները շենգենյան երկրների հյուպատոսություններում ստացել են 618,8 հազար վիզա, ինչը նախորդ տարվա համեմատ շատ է 14,2%-ով, մերժումները կազմել են 6,4%։

Որակյալ կապն առանցքային հարց է զբոսաշրջիկների, այդ թվում՝ ՀՀ այցելողների համար. Բորոդին

Leave a comment