Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մասիսի արագիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փողոց N 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները, մասնավորապես՝


 


– սննդի կառույցը նախագծված, կառուցված, տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար,


– սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը,


– սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող միջոցների՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,


– սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող և լվացվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,


– առաստաղների մակերևույթները եղել են անհարթ, ծեփը թափված, չի կանխարգելվել մասնիկների թափվելու հնարավորությունը,


– պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,


– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Leave a comment