ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը



Հասարակություն





Ժամանակակից արտադրությունը պահանջում է ոչ միայն փորձառու մասնագետներ, այլև շարունակական ուսուցում, նոր գիտելիքներ և մասնագիտական հմտությունների մշտական զարգացում։

Հենց այս նպատակով ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը, որոնք օգնում են՝

 գնահատել մասնագիտական կարողությունները,

 բացահայտել զարգացման հնարավորությունները,

 ձևավորել ավելի ուժեղ և պատրաստված թիմ։ 

 

 Այս տարի իրականացվել են մանիպուլյատորների օպերատորների և տեխնոլոգիական ավտոհավաքակայանի ունիվերսալ վարորդների ատեստավորման ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 60 աշխատակից:

 Նախքան ատեստավորումը կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և գործնական պատրաստության փուլեր՝ ապահովելով մասնակիցների գիտելիքների և հմտությունների ամրապնդումը։

 Ատեստավորման արդյունքները հիմք են դարձել վարորդների մասնագիտական խմբավորման, կարողությունների գնահատման և հետագա զարգացման ծրագրերի ձևավորման համար։

 Մեր նպատակը պարզ է՝ ներդրում անել մարդկանց զարգացման մեջ, որովհետև անվտանգ, արդյունավետ և մրցունակ արտադրության հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են։

 



Leave a comment