Նաումբուրգում բացվեց Արմավիր քաղաքի անունով ծառուղի։
Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը և ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Նաումուրգի «Բալի 🍒 փառատոնի» շրջանակներում մասնակցեցին Նաումբուրգում Արմավիր քաղաքի անվամբ ծառուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Միխաել Շմիդթը, երկրամասի լանդթագի պատգամավոր Դանիել Շթուրմը, երկու քաղաքների, ինչպես նաև Ֆրանսիայի Լես Ուլիս և Գերմանիայի Աախեն գործընկերներ քաղաքների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Արմավիրը և Նաումբուրգը քույր քաղաքներ էին հռչակվել 2025թ ստորագրված գործընկերության համաձայնագրով։ Քաղաքներն ակտիվ համագործակցում են կրթական-փոխանակման ծրագրերի, գինեգործության, գործարար կապերի ամրապնդման ոլորտներում։
Գերմանիայում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: