Քննարկվել է հարկային և մաքսային համակարգերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը․ ՊԵԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային համակարգերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծումները և առաջնահերթ ծրագրերը։

Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ համակարգերի թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով գործող համակարգերի անխափան և բնականոն աշխատանքի ապահովման, ինչպես նաև առաջացող խնդիրներին սեղմ ժամկետներում լուծումներ տալու առաջնահերթությունը։

Անդրադարձ է կատարվել վարչարարության հետագծելիությունն ապահովող՝ մարումների վերաբերյալ հաշվետվության արդյունքներին, ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» էլեկտրոնային համակարգում և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի» համակարգում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են նաև մաքսային ծանուցումների համակարգի բարելավման հնարավորությունները, ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգի փոփոխությունները, դրանց տեխնիկական լուծումներն ու ծրագրային ապահովումները։

Leave a comment