Դիմել եմ Ռուսաստանի ԱԳՆ-ին, թե որքանո՞վ է ինձ կամ այլ օտարերկրյա լրագրողների համար անվտանգ այցելել Հայաստան՝ հաշվի առնելով իմ քննադատությունը Բելառուսի և Ադրբեջանի հասցեին․ Ալեքսանդր Լապշին

Ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը

Հետաքրքիր նամակ է ստացել իմ հետևորդներից մեկը Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ կապված այն հարցի հետ, թե որքանով է անվտանգ այցելել Բելառուս՝ հաշվի առնելով նրա քննադատությունը… Ադրբեջանի հասցեին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես պատասխանել է, որ նման պարագայում Բելառուս այցելել խորհուրդ ՉԻ տրվում։

Այդ նամակը կարդալուց հետո ես նույնպես դիմեցի Ռուսաստանի ԱԳՆ-ին և հարցրեցի, թե որքանո՞վ է ինձ կամ այլ օտարերկրյա լրագրողների համար անվտանգ այցելել Հայաստան՝ հաշվի առնելով իմ քննադատությունը Բելառուսի և Ադրբեջանի հասցեին։ Արդյո՞ք կա ապօրինի ձերբակալվելու լուրջ վտանգ։ Հետաքրքիր է՝ ինչ պատասխան կտան։

Հիշեցնեմ, որ ինձ արդեն ութ անգամ պահել են Երևանի օդանավակայանում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քննադատելու պատճառով։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի պատասխանը՝ հաշվի առնելով, որ ես ինքս Ռուսաստանում հետախուզման մեջ եմ հայտարարված՝ «հատուկ ռազմական գործողությունը վարկաբեկելու» մեղադրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment