Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ ։
«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը», – տեսաուղերձում հայտարարել է Կացը։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում իսրայելական ուժերի որևէ նահանջ Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը չի զինաթափվել երկրի ողջ տարածքում և չի ապահովվել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը։