https://arm.sputniknews.ru/20260628/amnn-hvormuzi-neghuci-shrjanum-irani-10-razmakan-tirakhneri-e-harvatsel-103934823.html
ԱՄՆ–ն Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի 10 ռազմական թիրախների է հարվածել
ԱՄՆ–ն Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի 10 ռազմական թիրախների է հարվածել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ CENTCOM-ում հայտարարել էին, որ իրանական անօդաչու թռչող սարքն իբր Հորմուզի նեղուցում հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա։ 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T10:45+0400
2026-06-28T10:45+0400
2026-06-28T10:45+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103251462_0:78:1500:922_1920x0_80_0_0_6e11a26ee5d033afe692607bc677012b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում Իրանի 10 ռազմական թիրախների ուղղությամբ:CENTCOM-ում ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 27–ին իրանական անօդաչուն Հորմուզի նեղուցում իբր հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103251462_84:0:1417:1000_1920x0_80_0_0_136ebde3cf93ef188149ded3b3864a75.jpg.webp
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ամն
Ավելի վաղ CENTCOM-ում հայտարարել էին, որ իրանական անօդաչու թռչող սարքն իբր Հորմուզի նեղուցում հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում Իրանի 10 ռազմական թիրախների ուղղությամբ:
«ԱՄՆ ՌԾՈւ-ն և ԱՄՆ ՌՕՈւ-ի կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել Իրանի 10 ռազմական թիրախների Հորմուզի նեղուցի մի քանի վայրերում և դրա շրջակայքում՝ ի պատասխան իրանական՝ ԱԹՍ-ների կիրառմամբ Kiku-ի (տանկեր՝ խմբ․) ուղղությամբ հարձակման», – ասվում է X սոցցանցում հրամանատարության հաղորդագրության մեջ։
CENTCOM-ում ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 27–ին իրանական անօդաչուն Հորմուզի նեղուցում իբր հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։